Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Լավ քունը կարո՞ղ է օգնել նիհարելու գործընթացին. news.am

Լավ քունը կարո՞ղ է օգնել նիհարելու գործընթացին. news.am

Ճարպակալման կանխարգելման եւ ավելորդ քաշի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ո՛չ միայն ճիշտ սնվել, այլեւ նորմալ քնել, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունների մասին պատմել է Psychoneuroendocrinology ամսագիրը: Մասնավորապես, անհրաժեշտ է առնվազն  7.5 ժամ քնել:

Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ուղիղ կապ են հայտնաբերել մարդու քաշի եւ քնի միջեւ: Գիտնականները հիշեցրել են, որ մարդկային օրգանիզմում երկու հորմոն է վերահսկում ախորժակը. գրելինը (քաղցի հորմոնը) եւ լեպտինը (հագեցածության հորմոնը): Երկուսի մակարդակն էլ կախված է գիշերային հանգստից. եթե մարդը լավ չի քնել, նրա օրգանիզմում աճում է գրելինի պարունակությունը, որը խթանում է ախորժակը, ինչպես նաեւ նվազում է լեպտինի պարունակությունը, որի հետեւանքով հագեցածության զգացողությունը բթանում է:

Ամերիկացի գիտնականներն անքնությամբ տառապող մարդկանց մոտ գիշերային ժամերին գրելինի պարունակության մակարդակի զգալի բարձրացում են ի հայտ բերել: Հետազոտողների կարծիքով, հենց ի հայտ եկող հորմոնային դիսբալանսն է ապահովում ցերեկային ժամերին ախորժակի աճը եւ հետագայում ավելորդ քաշի առաջացումը:

Քնի պակասը հանգեցնում է նաեւ օրգանիզմում մեկ այլ հորմոնի` կորտիզոլի պարունակության մեծացմանը: Հենց կորտիզոլն է մարդուն մղում, որ նա որեւէ «քաղցր» բան ուտի` բարձրկալորիական սնունդ:

Գլխուղեղն` աճի հորմոն արտադրելով, զսպում է կորտիզոլի գրոհները: Խորը քնի փուլում աճի հորմոնն օգնում է ճարպը կալորիաների վերածել, ինչն ի վերջո թույլ է տալիս նորմալ քաշ պահպանել եւ նվազեցնել ավելորդ քաշը: Բայց անքնության կամ քիչ քնելու դեպքում օրգանիզմը չի հասցնում կատարել այդ աշխատանքը եւ արդյունքում ճարպի կուտակում է տեղի ունենում:

Քնի խնդիրների փորձագետ Մայքլ Բրեուսը, ով աշխատում է «Սաութուեսթ սփայն էնդ սպորտս» (Արիզոնա) վերականգնողական կենտրոնում, համոզված է, որ հասուն մարդը պետք է օրական առնվազն 7,5 ժամ քնի, որպեսզի չգիրանա: Բրեուսի կարծիքով, անցկացված հետազոտության արդյունքները հաստատում են. նորմալ քաշը պայմանավորված է երեք գործոնով` սննդակարգով, չափավոր ֆիզիկական վարժություններով եւ լիարժեք քնով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. immunar.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ